Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը երբեւէ չի խոսել մանդատները վայր դնելու մասին


Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Ազգային ժողովի նիստում, 28-ը փետրվարի, 2011թ.
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Ազգային ժողովի նիստում, 28-ը փետրվարի, 2011թ.
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը բացառում է խմբակցության կողմից մանդատները վայր դնելու որոշման հնարավորությունը:

Փետրվարի 28-ին խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի մեկնարկին «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել Հայաստանի իշխանությունների եւ իշխող կոալիցիայի հասցեին, որից հետո կուսակցության պատգամավորները բոյկոտեցին Ազգային ժողովի նիստի աշխատանքները:

«Ժառանգություն»-ը հայտարարել էր, որ մարտի 6-ին հրավիրվելու է «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվի կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայացվի համապատասխան որոշում:

Այդուհանդերձ, կուսակցության խորհրդի նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 13-ը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ մարտի 13-ին «Ժառանգություն» խմբակցությունը վայր դնի պատգամավորական մանդատները, խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես, ասաց. - «Կուսակցությունը եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը, այդ թվում եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեւէ չեն խոսել մանդատներ դնելու մասին: Դա ավելի շատ լրագրողների կողմից հարցերում, վերլուծական նյութերում հանդիպող սցենարներ են, որոնց համար «Ժառանգություն» կուսակցությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG