Հինգշաբթի ուշ երեկոյան Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի քննարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վերջին` 15-կետանոց հայտարարությունը, քանի որ, ըստ հանրապետական Գալուստ Սահակյանի, իրենց համար «պահանջներ ներկայացնելն ընդունելի չէ»:
ՀԱԿ-ը մի շարք պահանջների թվում մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պահանջել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնել զբաղեցրած պաշտոններից` «տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար»
«Մենք ունենք բողոքող քաղաքացիներ, եւ նրանց բողոքները մեզ համար ընդունելի են, իսկ ինչ վերաբերում է 15 կետերին, դրանք կամ արտագրված կետեր են կամ արտագրված գաղափարներ», - ուրբաթ օրը Ազգային ժողովում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Իշխանական կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիրն» (ՕԵԿ) էլ կարծում է, որ եթե հայտարարությունը վերջնագրի տեսքով է, ընդունելի չէ, եթե առաջարկ է` ողջունելի է:
Ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ասաց, թե չի ծանոթացել ՀԱԿ-ի պահանջներին, սակայն նրան հետաքրքրել է կոալիցիայի պատասխանը:
«Ուրեմն եթե նույնը ասվի ոչ թե որպես պահանջ, այլ որպես առաջարկ, նրանք [իշխանությունը] կքննարկեն, օրինակ, նրանք կքննարկե՞ն վարչապետի հրաժարականի հարցը ռադիկալ օպոզիցիայի հետ», - հարցնում է Հովհաննիսյանը:
Գալուստ Սահակյանը համոզված է, որ որեւէ փոփոխությամբ սոցիալական խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվի:
«Որեւէ մեկը իր դիրքերում հավերժ չէ, բայց իր մտքերով ու սկզբունքներով միշտ հավերժ է», - ասաց նա:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, չբացառեց, որ առաջիկայում կլինեն կադրային փոփոխություններ` չմասնավորեցնելով, թե արդյո՞ք դա վարչապետի փոփոխությանն է վերաբերում: