Մատչելիության հղումներ

2011-ի գարունը խոստանում է բարենպաստ լինել գյուղատնտեսության համար


Գարունը, որ արդեն եկել է Արարատյան դաշտ, մասնագետների հավաստմամբ, այս տարի խոստանում է բարենպաստ լինել գյուղատնտեսության համար:

«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ «անսպասելի ցրտահարություններ չեն վնասի բույսերի վեգետացիայի զարգացմանը»:

«Հաճախ գրանցվում էին բացասական գիշերային ջերմաստիճաններ եւ սա թույլ չէր տալիս, որ վեգետացիան զարգանա: Մարտի 7-8-ի ջերմաստիճանի բարձրացումից հետո, իհարկե, կլինեն ջերմաստիճանի նվազումներ, սակայն եթե նույնիսկ բացասական ջերմաստիճաններ հովտային շրջաններում գրանցվեն, դեռեւս վեգետացիան չի սկսվել եւ առաջիկայում ցրտահարությունների մասին խոսելը շատ վաղ է», - նշեց Պետրոսյանը:

Վաղը եւ մյուս օրը օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի:

Հանրապետության տարածքում վաղը սպասվում են տեղումներ, մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտում, սակայն, եթե ձյան փաթիլներ երեւան անգամ, ձյան ծածկույթ չի գոյանա:

Մարտի 6-ին արդեն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 14 աստիճան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG