Մատչելիության հղումներ

Հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը


Կրթության եւ գիտության նախարարությունում կայացավ «LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի ու Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը:

«Լոգո» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն եւ ծրագրավորման լայն հնարավորություններ: Փաթեթը հատուկ նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար եւ շատ հարմար է օգտագործել այլ առարկաների դասավանդման ժամանակ: Աշակերտն այս միջավայրում կարող է գրել, նկարել, ստեղծել իր ցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն, խոսեցնել հերոսներին:

XS
SM
MD
LG