Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պաշտոնապես ներողություն է խնդրել «Զոլոտոյ գրամոֆոն» մրցանակաբաշխության ռեժիսոր Մարինա Յաբլոկովայից` նրան ծեծելու եւ վիրավորելու համար:
Յաբլոկովան դիմել էր Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչություն` պահանջելով քրեական գործ հարուցել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ, ում նա մեղադրում է իրեն հրապարակավ ծեծելու եւ վիրավորանքներ հասցնելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Կրեմլի պալատում փորձի ժամանակ: Երգչին դուր չի եկել լուսավորումը, եւ նա նախ վիրավորել է փորձի տեխնիկական ապահովման համար պատասխանատու ռեժիսորին, ապա եւ հարվածել նրան ձեռքերով եւ ոտքերով: Բժիշկները Յաբլոկովայի մոտ բազմաթիվ հեմատոմաներ եւ ուղեղի ցնցում են արձանագրել:
Ռուսաստանյան ՌԲԿ պարբերականի վկայությամբ` Կիրկորովը իր այդ պահվածքը բացատրել է որպես հիվանդության հետեւանք:
«Ցավոք, ես ստիպված եմ խոսել այն բանի մասին, ինչը երկար ժամանակ վախեցել եմ խոստովանել ինքս ինձ: Հավանաբար, ես լուրջ հիվանդ եմ», - նշել է երգիչը` հավելելով. - «Տարվա մեջ երկու անգամ ինձ մոտ պատահում են լուրջ նոպաներ, որոնց հետեւանքով ես ոչինչ չեմ հիշում եւ չեմ հասկանում, թե ինչ եմ անում: Ինքս էլ սարսափում եմ դրանից: Եվ միայն հիմա եմ հասկանում, որ ինձ պետք է լրջորեն բուժվել: Ներողություն եմ խնդրում բոլորից, ում վշտացրել եմ նման անադեկվատ արարքով»: