Մատչելիության հղումներ

«Զոլոտոյ գրամոֆոն»-ի ռեժիսորը Կիրկորովին մեղադրում է իրեն ծեծելու եւ նվաստացնելու մեջ


«Զոլոտոյ գրամոֆոն - 2010» մրցանակաբաշխության երկրորդ ռեժիսոր Մարինա Յաբլոկովան դիմել է Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչություն` պահանջելով քրեական գործ հարուցել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ, որին նա մեղադրում է իրեն հրապարակավ ծեծելու եւ վիրավորանքներ հասցնելու մեջ:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, Յաբլոկովայի փաստաբան Սերգեյ Ժորինը Իրավական եւ դատական տեղեկատվության ռուսաստանյան գործակալությանը փոխանցել է, որ միջադեպը տեղի է ունեցել Կրեմլի պալատում փորձի ժամանակ: Երգչին դուր չի եկել լուսավորումը, եւ նա սկսել է վիրավորել փորձի տեխնիկական ապահովման համար պատասխանատու ռեժիսորին: Երբ վրդովված Յաբլոկովան պահանջել է Կիրկորովից դադարեցնել հայհոյանքները, երգիչը բղավել է` «ես քեզ կսպանեմ», եւ նախ ձեռքով հարվածել կնոջ դեմքին, ապա, երբ Յաբլոկովան վայր է ընկել, մոտեցել է նրան, բռնել մազերից ու սկսել ոտքերով հարվածներ տեղալ կրծքի ու փորի շրջաններում, մինչեւ որ ներկաներից մեկը ետ է քաշել երգչին, փոխանցել է փաստաբանը:

Ժորինի վկայությամբ, Մարինա Յաբլոկովան հարվածներից ուշագնաց է եղել, իսկ ուշքի գալով` ուժեղ գլխացավ եւ սրտխառնոց է զգացել: Բժիշկները կնոջ մոտ բազմաթիվ հեմատոմաներ եւ ուղեղի ցնցում են արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG