Նշված հանարագիտարանի տվյալներով` Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաեւ ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ուղղափառությունը եւ իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, նաեւ նշվում է, թե 1988-89 թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով, եւ Արցախը ներկայացվում է հետեւյալ կերպ. «Ադրբեջանի պատմական տարածք՝ մեծ մասամբ հայերով բնակեցված»:
Այս հանրագիտարանային սխալը նկատողներից մեկը եղել է «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը, ով իր խմբագրության անունից նամակ է հղել բրիտանական եւ ռուսական հրատարակչություններին` պահանջելով ուղղել սխալը:
Նամակի հեղինակները, հիմնավորելու համար իրենց պահանջը, գրել էին. «Հայաստանի բնակչության 96%-ը կազմում են հայերը, մնացած 4 տոկոսը կազմում են եզդիները, հույները, ուկրաինացիները, հրեաները, ռուսները, քրդերը եւ այլն»: Բրիտանական «Kingfisher Publications» հրատարակչության ներկայացուցիչ Քեթրին Բրերեթոնը պատասխան նամակում այսպես է գրել. «Հանրագիտարանում մենք հաճախ ներառում ենք փոքրամասնությունների լեզուն, եւ պարտադիր չէ, որ հիմնվենք միայն այդ լեզուներով խոսողների թվաքանակի վրա: Մենք կարող են հանել ադրբեջաներենը, բայց սա կնշանակի միալեզու մշակույթ, որը մենք չենք կարծում, որ ճիշտ կլինի, այդ իսկ պատճառով կպահենք այս տարբերակը Միացյալ Թագավորության հրատարակության մեջ»: