«Ազատություն» ռադիոկայանին դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի օրը վերջին պահին «հրաժարվել է հանդիպել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրություն գտնել Աստանայում հրապարակված հնգակողմ հայտարարության եւ գագաթնաժողովում հնչեցրած իր ելույթի մեջ ներառված տեսակետների տարբերության համար»:
Աստանայում, որտեղ մեկնարկել է ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, չորեքշաբթի օրը հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որի տակ ստորագրել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վերջնական կարգավորման հասնել` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլիայում եւ 2010 թվականիհունիսի 26-ին Մուսկոկայում ընդունած հայտարարությունների վրա:
Միեւնույն ժամանակ, այսօր Աստանայի գագաթնաժողովում հնչեցրած իր ելույթում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների մեջ, եւ պնդել է, որ Հայաստանը «զորավարժություններ անցկացնելով օկուպացված տարածքներում, փոխելով քաղաքների եւ գյուղերի անվանումները եւ անօրինական կերպով բնակեցնելով օկուպացված տարածքները, փորձում է իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը»:
Ըստ նույն աղբյուրների, համանախագահները, որոնք ցանկանում էին կազմակերպել նախագահների հանդիպումը` «տարակուսանքի մեջ են հայտնվել»: