Աստանայում, որտեղ մեկնարկել է ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, չորեքշաբթի օրը հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված համատեղ հայտարարությունում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «համաձայնել են, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը»:
Այդ կապակցությամբ նրանք հիշեցրել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում եւ 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում արված համատեղ հայտարարությունները: Նրանք նաեւ համաձայնել են, որ խաղաղ, համաձայնեցված լուծումը կայունություն եւ անվտանգություն կբերի եւ միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման համար:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վերջնական կարգավորման հասնել` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլիայում եւ 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունած հայտարարությունների վրա:
«Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին` նրանց կողմից խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշում ընդունելու գործում: Նրանք կոչ արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կրկնապատկված եռանդով կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք դեռ մնում են [չհամաձայնեցված] Հիմնարար սկզբունքներում, եւ հանձնարարեցին իրենց համանախագահներին` շարունակել հակամարտության կողմերի հետ աշխատանքը նրանց այս ջանքերին աջակցելու համար: Բանակցությունների համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով նրանք կոչ արեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմը պահպանելու եւ բոլոր ոլորտներում վստահությունը ամրապնդելու համար», - ասված է հայտարարությունում: