Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում առաջարկվում է կոշտացնել օտարերկրացիների նկատմամբ քաղաքականությունը


Շվեյցարիայում կիրակի օրը հանրաքվեի է ներկայացվելու օրինագիծ, որը նախատեսում է օտարերկրացիների նկատմամբ կոշտ քաղաքականություն, այդ թվում անհապաղ արտաքսում լուրջ հանցանքների` բռնաբարության, սեռական հարձակման, բռնության, ավազակության, թմրանյութերի մաքսանենգության եւ սոցիալական ապահովության ոլորտում մեքենայությունների համար։

Հանրաքվեն տեղի կունենա Ժողովրդական աջակողմյան կուսակցության նախաձեռնությամբ։

Շվեյցարիայում ուղղակի ժողովրդավարական կառավարում նախատեսող այդ ուրույն համակարգի միջոցով մեկ տարի առաջ տեղի է ունեցել նմանօրինակ հանրաքվե, որի արդյունքների համաձայն երկրում արգելվել է կառուցել նոր մինարեթներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG