ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2008-2009 թվականների ընթացքում Վերահսկիչ պալատից ստացված արձանագրությունների քննարկման արդյունքում հարուցվել է 11 քրեական գործ, վերականգնվել է 193 միլիոն դրամ:
2008 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատից գլխավոր դատախազությունում ստացվել է 8 արձանագրություն, նախապատրաստված նյութերով հարուցվել է 5 քրեական գործ, իսկ 3 նյութերով որոշումներ են կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 135 միլիոն դրամ:
Իսկ 2009 թվականի ընթացքում ստացվել է 8 արձանագրություն, որոնցից 1-ն ուղարկվել է վերահսկիչ պալատի նախաձեռնությամբ, իսկ 7-ը պահանջվել է գլխավոր դատախազության կողմից: 2009 թվականի ընթացքում վերականգնվել է 58.9 միլիոն դրամ:
«2010 թվականի ընթացքում գլխավոր դատախազությունում ՀՀ վերահսկիչ պալատից նյութեր կամ արձանագրություններ չեն ստացվել», -ասված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: