Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը սկսեց պիկետը. արդեն կան բերման ենթարկվածներ


Այսօր առավոտյան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսեց պիկետը «Երեւան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը:

Ընդդիմադիր 4 երիտասարդներ, սակայն, գրեթե անմիջապես բերման ենթարկվեցին Կենտրոնի ոստիկանություն: Բերման ենթարկվածներն են Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը եւ Սարգիս Ղազարյանը:

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը պարզաբանեց, որ միջազգային մասշտաբի միջոցառում է անցկացվում, եւ իրենք պարտավոր են պահպանել հասարակական կարգը:

Այդուհանդերձ, պիկետը շարունակվում է, եւ այս պահին ընդդիմության ներկայացուցիչները պաստառներով կանգնած են «Երեւան» հյուրանոցի դիմաց:

Այսօր Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է նաեւ հանրահավաք անցկացնել:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG