Մատչելիության հղումներ

Աշնանային նորաձեւության պահանջները


2010-ի աշնանային նորաձեւության ներկապնակը ներառում է թե’ վառ, թե’ ավելի հանգիստ գույներ: - «Աշնանը ամենանորաձեւ գույներից է համարվում կանաչը, նաեւ կարմիրը, սպիտակի եւ սեւի համադրությունը, ոսկեգույնն ու մետալիկը», - նշեց «Ատեքս» նորաձեւության կենտրոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Դանիելյանը:

Այս աշուն նորաձեւ են երեկոյան հագուստները, որոնք կանայք կրում են ոսկեզօծ կամ արծաթագույն պայուսակով, գոտիով ու կոշիկներով: Արդիական են նաեւ երկար շրջազգեստներն ու կիսաշրջազգեստները: - «Նորաձեւության հիթերից է 50-ականները հիշեցնող հագուստը»:

Այս շրջանում շարունակում են նորաձեւ համարվել ուղիղ տաբատները, ինչպես նաեւ կաշվե տաբատներն ու բաճկոնները, մորթյա իրերը: - «Ակսեսուարները նույնպես կարող են մորթյա լինել», - նշեց Միքայել Դանիելյանը:

Զարդերի մեջ արդիական է մետաղը` արծաթափայլ կամ ոսկեզոծ: Պայուսակ ընտրելիս մոդելավորողը խորհուրդ է տալիս խուսափել մեծ չափերից, որոնք արդեն նորաձեւ չեն. պայուսակը պետք է լինի միջին չափի եւ համատասխանի կնոջ առօրյա ոճին:

Տղամարդկանց դեպում 2010-ի աշնանային նորաձեւությունը շեշտում է վառ գույները: Շարունակվում են նորաձեւ մնալ ջինսե եւ կաշվե տաբատները:

XS
SM
MD
LG