Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը առաջարկել է թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչին եւ փոխնախագահ Բայբարս Օրսեքին «լքել Հայաստանի տարածքը», նրանք արդեն ճանապարհին են:
ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ «Հզոր Թուրքիա»-ի ղեկավարները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք` հայ-թուրքական սահմանը ապօրինի հատելու մասին իրենց հայտարարությունների առնչությամբ պարզաբանումներ տալու նպատակով:
«Նրանք հայ-թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չկարողացան ներկացնել: Նախազգուշացվել են, որ նման վարքագիծը անընդունելի է», - փոխանցեցին ԱԱԾ-ից:
Ի դեպ` սահմանը ապօրինի հատելու մասին հայտարարությունների առնչությամբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում, ԱԱԾ-ի փոխանցմամբ, «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարների հայտարարությունները չեն հաստատվել: