Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աստրախան` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններ անցկացնելու նպատակով:
Այսօր Աստրախանում Իլհամ Ալիեւի այցի շրջանակներում բացվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի՝ 7 մետր բարձրությամբ բրոնզե հուշարձանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է անելու նախագահ Սերժ Սարգսյանը Ալիեւի արձանի բացման ժամանակ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ Հայաստանի նախագահը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելելու է քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան եւ ծաղիկներ է դնելու խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում: