Վլադիմիրն իր հեղինակած «Մամա» երգում պատմում է, որ սիրահարվել է մի աղջկա: Չնայած սիրահարված դեռ չի եղել, բայց սիրո մասին գրել է, քանի որ իր խոսքով «հայերը բոլորը սիրո մասին են երգում»:
Նոյեմբերի 20-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Վլադիմիրը 14 մասնակիցների շարքում ելույթ կունենա 10-րդը: Բեմադրությունն այս տարի լինելու է պարային հիփ-հոփ ոճում: Վլադիմիրը բեմում լինելու է 5 տղաների` բակի իր ընկերների հետ, եւ նրանց պատմելու է աղջկա մասին, ում սիրահարվել է ու չգիտի` ինչպես արժանանալ նրա ուշադրությանը:
Վլադիմիրի համար «Մանկական Եվրատեսիլ» -ը երգի միջազգային մրցույթի առաջին փորձը չէ: Այս տարվա օգոստոսին տեղի ունեցած մանկական «Նոր ալիք» միջազգային մրցույթում նա 8-12 տարեկանների խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղը: Ասաց, որ երգչի կարիերան միանշանակ շարունակելու է:
Այս տարի մրցույթի ֆավորիտ են համարվում Բելգիայի, Շվեդիայի եւ Սերբիայի երգերը:
Գալիք տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթն ամենայն հավանականությամբ այլեւս չի կազմակերպվի. - «Նախ չկա երկիր, որ ցանկություն ունի այն կազմակերպել, հետո մասնակից երկրների սակավությունը թույլ չի տալիս համապատասխան բյուջե հավաքել, մյուս կողմից առկա է նաեւ երեխաներին մրցույթի հետեւանքով հասցված սթրեսի խնդիրը, որ նշում են մի շարք երկրներ», - ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի` հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը: