Դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով շրջանակային համաձայնագրի ստորագրում չի սպասվում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` այսօր Բաքվում ելույթ ունենալով «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» սիմպոզիումի բացման ժամանակ:
«Ներկայումս մենք չենք աշխատում նման փաստաթղթի պատրաստման վրա», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը եւ հավելել, որ այժմ օրակարգում Ղարաբաղի հարցով Աստանայում անցկացվելիք բանակցությունների ձեւաչափի որոշումն է:
Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան եւ կողմերին կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է նաեւ, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը «մեծ սխալ կլիներ»:
«Եթե Հայաստանը սկսի Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթաց, դա մեծ սխալ կլինի միջազգային իրավունքի տեսակետից: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կնշանակի, որ Երեւանը ճանաչում է նաեւ Ադրբեջանի տարածքի օկուպացման փաստը», - հայտարարել է Մամեդյարովը` համոզմունք հայտնելով, թե դրան պետք է հետեւի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միանշանակ արձագանքը: