Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվ Քեսլերը, Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեւին Դոնովանը, Հետաքննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային անվտանգության պատասխանատու Լանս Լեւեքյուն Հայաստանի գխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպմանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, պաշտոնապես տեղեկացրել են վերջերս Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից բանկային եւ առողջապահական ապահովագրության (Medicare) ոլորտում բացահայտված զեղծարարությունների փաստով հարուցված քրեական գործի մասին, որով որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ ազգությամբ հայեր:
Ըստ Տռուզյանի, հանդիպման ընթացքում ամերիկացիները Աղվան Հովսեփյանին տեղեկացրել են, որ մեղադրանք է ներկայացվել 73 անձի, որոնցից 32-ը ձերբակալվել են:
Հարցին, թե այդյո՞ք ամերիկացի իրավապահները տեղեկացրել են, թե ձերբակալվածներից քանիսն են Հայաստանի քաղաքացիներ, Սոնա Տռուզյանը պատասխանեց.- «Իրենք չեն կարող ստույգ տեղեկություններ տրամադրել, եւ մեր խնդրանքով խոստացել են ճշտել եւ հավելյալ տեղեկատվություն տրամադրել»:
«Գլխավոր դատախազը հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ հավաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել քրեական գործի նախաքննությանը` եթե համապատասխան իրավական փոխօգնության հարցում լինի ամերիկացի գործընկերների կողմից: Եվ պարոն Դոնովանը նշել է, որ անհրաժեշտություն առաջանալու դեպքում եւ քրեական գործի շահերից ելնելով, բնականաբար, նման փոխօգնության խնդրանքով հանդես կգան: Սակայն այս պահին նման խնդրանք դեռեւս չի եղել, եւ լինելու դեպքում, բնականաբար, կողմերը կպայմանավորվեն, թե հետագա համագործակցությունը ինչ սկզբունքով, ինչ ուղղվածությամբ եւ ինչպես կկազմակերպեն»:
Սոնա Տռուզյանը զրույցի ընթացքում նաեւ փոխանցեց, որ Դաշնային բյուրոյի ներկայացուցիչները, տեղյակ լինելով հայաստանյան մամուլի այն հրապարակումներին, թե Հայաստան են ժամանել Դաշնային բյուրոյի մեկ տասնյակից ավելի գործակալներ, կտրականապես հերքել են դա: