Թոշակի անցնելու տարիքը 60-ից 62-ի հասցնելու` կառավարության նախաձեռնության դեմ բողոքող ֆրանսիացի ցուցարարներն այսօր շրջափակել են Մարսելի օդանավակայան տանող ճանապարհը։
Խափանվել է տրանսպորտի եւ մի շարք ծառայությունների աշխատանքը։ Երկրի բենզալցակայանների ավելի քան 25 տոկոսը այլեւս չունի վառելիք։
Նախագահ Նիկոլա Սարկոզին պնդում է, որ չի նահանջելու եւ չի հրաժարվելու թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու որոշումից։ Նա ասել է, որ դա անհրաժեշտ է բյուջեի պակասորդը կրճատելու եւ պետության պարտքը մարելու համար։
Ֆրանսիայի Սենատը շաբաթավերջին պետք է վերջնական որոշում ընդունի կենսաթոշակային տարիքի փոփոխություն նախատեսող օրինագծի առնչությամբ։