Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Ելմիրա Սուլեյմանովային, խնդրելով տեղեկություններ տրամադրել 1988 թվականին Երեւան տեղափոխված Ծատուրյանների ընտանիքի` Բաքվում թողած սեփականության վերաբերյալ:
«Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով նշել է, որ 1988 թվականին ընտանիքով լքել է Ադրբեջանի Բաքու քաղաքը` թողնելով այնտեղ երեքսենյականոց բնակարանը եւ տան ամբողջ գույքը: Գույքը ապահովագրված է եղել 10 հազար ռուբլի ապահովագրական գումարով: Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրության վերաբերյալ վկայականը եւ 1988 թվականի դեկտեմբերի 12-ին հաշվառման կենտրոնական բյուրոյի կողմից տրված փախստականի տեղեկանքը` խնդրել է Պաշտպանի միջամտությունը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում», - գրում է Արմեն Հարությունյանը:
«Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրյանի կողմից դիմումին կցված փաստաթղթերի պատճենները, խնդրում եմ հայտնել, թե օրդերում նշված բնակարանը ում անվամբ է գրանցված տվյալ պահին: Եթե այն դարձել է ուրիշի սեփականությունը, ապա որ թվականից եւ ինչ իրավական հիմնավորմամբ», - ասված է նամակում, որը տրամադրել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: