Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի համաժողովին զուգահեռ` ընդդիմությունը պիկետ է անցկացնում


Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովին զուգահեռ` երեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսը պիկետ է սկսել:

Իրավապահները, երկաթյա պատնեշներ տեղադրելով, պիկետի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ Ընդունելությունների տանը, որտեղ տեղի է ունենում համաժողովը, եւ ընդդիմադիրները ստիպված են իրենց բողոքի ակցիան անցկացնել բավական հեռու:

Հակառակ մայթին ակցիայի մասնակիցները ճաղեր են տեղադրել, որի ետեւում կանգնած են կալանավորների զոլավոր շապիկներով մարդիկ: Նրանց կրծքներին պաստառներ են` 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող գործիչների անուններով, որոնց ընդդիմությունը քաղբանտարկյալներ է համարում:

Ճաղերի ետեւում տեղադրված է նաեւ հեռուստացույց, որի վրա պատկերված է «Ա1+» հեռուստաընկերության լոգոն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG