Մատչելիության հղումներ

Հայաստանի դատախազությունը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի գործընկերներին


Հայաստանի գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցախմբի գործով ամերիկացի գործընկերներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

«Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում ենք, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՄՆ իրավապահ մարմիններից պաշտոնապես որեւէ տեղեկատվություն կամ իրավական օգնության մասին միջնորդություն չի ստացել: ՀՀ գլխավոր դատախազությունը տվյալ քրեական գործի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցներից: Իրավական օգնության հարցում, միջնորդություն ստանալու դեպքում դատախազությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել եւ աջակցել ԱՄՆ իր գործընկերներին` առավել եւս երբ արդեն իսկ կուտակվել է ՀՀ եւ ԱՄՆ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության դրական փորձ` հանցավորության դեմ պայքարում», - ասված է հինգշաբթի երեկոյան գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG