Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ժամանել է Կիպրոս:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը:
Կարճատեւ առանձնազրույցից հետո Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահները լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ` բարձր գնահատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները եւ այս համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը:
Նիկոսիայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ, մասնակցել լիագումար նիստին:
Նույն օրը պատվիրակությունը հանդիպել է կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: