Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան կրկին հետաձգվեց


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին դիմում է կատարվել Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանից` մինչեւ նոյեմբերի երկրորդ կեսը հետաձգելու Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հոկտեմբերի 23-28-ը նախատեսված միջեկեղեցական եւ հովվապետական այցը Վրաստան:

Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի փոխանցմամբ` Վեհափառը ընդառաջել է ներկայացված խնդրանքին, եւ այցը ծրագրվում է իրականացնել նոյեմբերին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը Վրաստան պետք է այցելեր դեռ հունիսին, սակայն հրավիրող կողմի` Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքով այցը հետաձգվել էր մինչեւ հոկտեմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG