Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի պաշտոնական այցը Վրաց եկեղեցի եւ Վիրահայոց թեմ, որը նախատեսված էր հունիսին, հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր:
Գերագույն հոգեւոր խորհրդի երեկվա նիստի ժամանակ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն տեղեկացրել է, որ այցը հետաձգվել է հրավիրող կողմի` Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքով։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` հոկտեմբեր 22-23-ը Վեհափառը հյուրը կլինի Իլիա կաթողիկոս-պատրիարքի, իսկ հոկտեմբեր 24-28-ը հովվապետական այց կկատարի Վիրահայոց թեմ` Թբիլիսի եւ Ջավախք:
Գերագույն հոգեւոր խորհուրդը անդրադարձել է նաեւ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հարցին եւ որոշել հորդորով դիմել կառավարությանը` «առավել գործուն քայլեր ձեռնարկելու գործընթացի հետ կապված խնդիրները շահագրգիռ անձերի եւ կազմակերպությունների հետ քննարկելու եւ մոտեցումներն առավել հստակեցնելու»:
Ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի գործընթացի մանրամասները եւ առ այդ կզեկուցի Գերագույն հոգեւոր խորհրդին: