Մատչելիության հղումներ

Հայաստան - Սլովակիա՝ 3։1


Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը այսօր տարավ իր առաջին հաղթանակը` Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 3:1 հաշվով առավելության հասնելով B խմբի առաջատարներից մեկի՝ Սլովակիայի հավաքականի նկատմամբ։

Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը (23-րդ րոպե), Գեւորգ Ղազարյանը (50-րդ րոպե) ու Հենրիխ Մխիթարյանը (89-րդ րոպե)։ Սլովակների միակ գնդակը խփեց Վլադիմիր Վայսը (37-րդ րոպե)։

Այժմ Հայաստանը ընտրական մրցաշարում 3 խաղից հետո ունի 4 միավոր:

Նախորդ փուլում Սլովակիայի թիմը արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել էր Ռուսաստանին:

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում այս տարի անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբում Սլովակիայի թիմին 2:3 հաշվով պարտվելուց հետո աշխարհի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը հրաժեշտ տվեց մրցաշարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG