Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է Իրանին վերադարձնել C-300-ների համար ստացած կանխավճարը


Ռուսաստանը մտադիր է Իրանին վերադարձնել հակաօդային պաշտպանության C-300 համալիրների գնման համար պաշտոնական Թեհրանից ստացած ավելի քան 165 միլիոն դոլար կանխավճարը: Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով «Ռոստեխնոլոգիի» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովին:

Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 800 միլիոն դոլար:

Անցած ամիս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն արգելեց C-300-ների վաճառքը Իրանին` նշելով, որ նման քայլը կհակասի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պաշտոնական Թեհրանի նկատմամբ հաստատված վերջին պատժամիջոցներին:

Իրանը սպառնացել է դատական կարգով վիճարկել Ռուսաստանի այդ որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG