«Ադրբեջանը այսօր ի վիճակի է լուծել ցանկացած հարց ցանկացած ճանապարհով», - հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, երկու օր առաջ ելույթ ունենալով Նախիջեւանի` Հայաստանին սահմանակից Սադարակ բնակավայրի դպրոցի նոր շենքի բացման արարողությանը:
Իր ելույթում, որի տեքստը ադրբեջանական լրատվական գործակալությունները այսօր են տարածել, Ալիեւը կրկին անդրադարձել է Ղարաբաղի թեմային` մասնավորապես, ասելով. - «Այսօր մենք ապրում ենք հրադադարի ռեժիմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է դրա առաջին փուլը: Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կկնքվի խաղաղ պայմանագիր: Իսկ խաղաղ պայմանագիրը կարող է կնքվել այն ժամանակ, երբ կվերադարձվեն Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքները եւ կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
«Լեռնային Ղարաբաղը մեր հողն է: Այս անարդարությունը շարունակվում է արդեն շուրջ 20 տարի: Սակայն դա չի կարող շարունակվել երկար տարիներ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նա պնդել է, թե Ադրբեջանը այսօր հզոր երկիր է` «իր մակարդակով Հայաստանի հետ անհամեմատելի», եւ «բնական գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, կազատագրի օկուպացված տարածքները»: