Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը հույս է հայտնում, որ Սենատը կհաստատի Սիրիայում եւ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպաններին


Թուրքիայում եւ Սիրիայում Միացյալ Նահանգների դեսպանների հաստատելու հարցը Սենատում հետաձգելը ազդում է տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության վրա, երկուշաբթի օրը ասել է Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը։

Փետրվարին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել էր Ռոբերտ Ֆորդի թեկնածությունը, իսկ հուլիսին առաջադրել էր Ֆրենսիս Ռիկարդոնի թեկնածությունը՝ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։

2005 թվականից ԱՄՆ-ը Սիրիայում դեսպան չունի։ Վաշինգտոնը Դամասկոսից հետ էր կանչել իր դեսպանին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո։

Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլպ Քրոուլին երեկվա բրիֆինգում ասել է, թե ցանկանում են առաջընթաց տեսնել դեսպաններ Ռիկարդոնի ու Ֆորդի նշանակման հարցում եւ շարունակում են խորհրդակցությունները Սենատի հետ։

Քրոուլին ասել է, որ Թուրքիան ու Սիրիան կենսական նշանակության երկրներ են տարածաշրջանի ապագայի համար։ Նա նշել է, որ այդ երկրների հետ ամենօրյա շփումների կարիք կա եւ հույս է հայտնել, որ Սենատի միջանկյալ ընտրություններից հետո նրանց նշանակման հարցում առաջընթաց կլինի։

Սենատի մեկ երրորդի համար միջանկյալ ընտրությունները անցկացվելու են նոյեմբերի սկզբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG