Մատչելիության հղումներ

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց ծնունդով ռուսաստանցի երկու գիտնականների


Ֆիզիկայի բնագավառում 2010 թվականի Նոբելյան մրցանակը այսօր շնորհվեց ծնունդով ռուսաստանցի գիտնականներ Կոնստանտին Նովոսելովին եւ Անդրե Գեյմին:

36-ամյա Նովոսելովը եւ 51-ամյա Գեյմը ամենահեղինակավոր մրցանակին արժանացան աշխարհի ամենաբարակ ածխածնային նյութի` գրաֆենի ստեղծման համար:

Գրաֆենը ապագայում մեծ կիրառություն կարող է գտնել հատկապես էլեկտրոնիկայում: Այն շատ բարձր հաղորդականություն ունի եւ միաժամանակ գործնականում թափանցիկ է:

Կոնստանտին Նովոսելովը ռուսաստանյան եւ բրիտանական քաղաքացիություն ունի, Անդրե Գեյմը Նիդերլանդների քաղաքացի է: Երկու գիտնականներն էլ աշխատում են Մեծ Բրիտանիայում` Մանչեսթրի համալսարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG