Հոկտեմբեր ամսվա տեղումների նորման կազմում է 40-45 մմ, մինչդեռ միայն երեկ, «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանի տեղեկացմամբ, մայրաքաղաքում տեղացել է 27 մմ անձրեւ:
«Առաջիկա երկու օրերին դեռեւս ամպամածությունը, տեղումները հանրապետությունում պահպանվելու են: Իսկ ամսի 8-ին արեւելյան շրջաններում, հատկապես Լոռիում, Տավուշում դրանք կշարունակվեն` ամպամածության, մառախուղի եւ մանրամաղ անձրեւի տեսքով», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պետրոսյանը:
Սակայն Երեւանում ամսի 8-ից սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, առավելագույն ջերմաստիճանը կտատանվի 19-21 աստիճանի սահմաններում, նվազագույնը` 10-12 աստիճան, ինչը օդերեւութաբանի խոսքով, մյուս տարիների համեմատությամբ, բավականին բարձր է:
Եղել են տարիներ, երբ հոկտեմբերի սկզբում օդի ջերմաստիճանը իջել է սանդղակի 0-ական նիշից: Նման ցուրտ հոկտեմբերներ գրանցվել են 1977, 1983, 1985, 1992 թվականներին:
Զարուհի Պետրոսյանը նշեց, որ հոկտեմբերի միջին ամսական ջերմաստիճանը մայրաքաղաքում 21 աստիճան է, եւ այս հոկտեմբերին եղանակային կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: