Ամերիկացի երգիչը՝ հայերեն երգերով
Հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի մենահամերգը: Նրա անունը Հայաստանում հայտնի է 2005 թվականից ի վեր, երբ Ցեղասպանության 90-ամյակի առիթով նրա կատարմամբ հնչեցին իր իսկ խոսքերով գրված «Մուշ» եւ «Ադանա» երգերը, որոնց երաժշտության հեղինակը Արա Գեւորգյանն է։