Մատչելիության հղումներ

Երեւանում մենահամերգով հանդես կգա Դանիել Դեքերը


Դանիել Դեքերը մամուլի ասուլիսում: Երեւան, 30-ը սեպտեմբերի, 2010թ.
Դանիել Դեքերը մամուլի ասուլիսում: Երեւան, 30-ը սեպտեմբերի, 2010թ.

«Բարեկամության ոսկե կամուրջ» մշակութային ծրագրի շրջանակում հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի մենահամերգը:

Դեքերի անունը լայնորեն հայտնի է Հայաստանում 2005 թվականից ի վեր, երբ Ցեղասպանության 90-ամյակի առիթով նրա կատարմամբ հնչեցին իր իսկ խոսքերով գրված «Մուշ» եւ «Ադանա» երգերը, որոնց երաժշտության հեղինակը Արա Գեւորգյանն է:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Դեքերը նշեց, որ հայկական երաժշտությունն ու երգերը ճանաչել է Արա Գեւորգյանի շնորհիվ:

«Հրաշալի է, որ այս սակավաթիվ ժողովուրդը դարերի միջով մեծ տառապանքներ է անցել եւ դեռ այդքան լի է կենսական էներգիայով, այդքան հպարտությամբ է կրում իր հոգեւոր, մշակութային ժառանգությունը», - ասաց ամերիկացի երգիչը` հավելելով. - «Թվում է, թե աշխարհում մոռացել են հայերի կրած տառապանքները, եւ ուզում եմ հիշեցնել, որ կան ինձ նման մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել եւ քաջալերել ձեզ, քանի որ անչափ բարձր են գնահատում ձեր արվեստն ու մշակույթը»:

«Իմ նպատակը ոչ թե հանրահայտ երգեր կատարելն է, այլ այն երգերը, որոնցից յուրաքանչյուրը յուրաքանչյուր հայի համար իր յուրահատուկ նշանակությունն ունի, օրինակ` «Դլե յաման»-ը, «Կիլիկիան», -առաջիկա համերգի մասին ասաց Դեքերը:

Ամերիկացի երգիչը՝ հայերեն երգերով
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG