Մատչելիության հղումներ

Հեռուստառադիոյի օրենքը լրամշակելու է օմբուդսմանի գլխավորած աշխատանքային խումբը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով կազմավորվում է աշխատանքային խումբ, որը գլխավորելու է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Օմբուդսմանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Արմեն Հարությունյանը խնդրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, Հանրային հեռուստատեսության տնօրեն Գագիկ Բունիաթյանին եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` առաջարկել իրենց կողմից ներկայացուցիչ:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում այս տարվա հունիսին կատարված փոփոխությունները քննադատության են արժանացել տեղական եւ միջազգային իրավապաշտպան, խոսքի ազատության հարցերով զբաղվող հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնք պնդում են, որ օրենքը այդ տեսքով բավարար պայմաններ չի ստեղծում հեռարձակման ոլորտում բազմակարծություն ապահովելու համար: Հայաստանի իշխանությունները խոստացել են վերանայել օրենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG