Մատչելիության հղումներ

Իրանում լուծարվեցին բարեփոխական երկու կուսակցություններ


Իրանում պաշտոնապես լուծարվել են բարեփոխումների կողմնակից երկու կուսակցություններ, որոնք 2009 թվականի նախագահական ընտրություններում աջակցում էին ընդդիմադիր թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիին:

ILNA իրանական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկրի իշխանությունները հայտարարել են Համատեղ գործողությունների իսլամական ճակատի եւ Իսլամական հեղափոխության մարտիկների կազմակերպության լուծարման մասին:

Ավելի վաղ այդ երկու կուսակցությունները մեղադրվում էին ազգային անվտանգությունը վտանգելու համար, եւ դա պատճառ դարձավ, որ այդ ուժերի ակտիվիստներից շատերը հայտնվեն անազատության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG