Հանրային խորհրդի անդամներին ուղղված բաց նամակում ծրագրի նախաձեռնողներն իրենց մտահոգություններն էին հայտնել նախագծի հնարավոր կասեցման առնչությամբ ու նաեւ մեկնաբանել իրենց ծրագրի առանջնահատկությունները. - «Մեր դպրոցը էլիտար չէ` այդ բառի աղավաղված իմաստով: Մեր աշակերտների էլիտարությունը պայմանավորված է նրանց ինտելեկտուալ կարողություններով եւ ոչ թե նրանց ծնողների բարեկեցությամբ», - գրված է նամակում:
Նախատեսվում է, որ 2020-ին «Դիլիջան» դպրոցում կսովորեն 13-18 տարեկան շուրջ 600 երեխաներ, որոնցից մոտ 200-ը կլինեն Հայաստանի քաղաքացիներ: Նախաձեռնողները հավաստիացնում են, որ հայաստանցի երեխաների շուրջ 80%-ը կսովորեն անվճար հիմունքներով` բարեգործական կազմակերպությունների եւ մասնավոր անձանց կողմից հատկացված կրթաթոշակներով:
Աշխատանքի առաջին տարում դպրոցի հիմնադիրները նախատեսում են ունենալ մոտ 60% կրթաթոշակառու` երեխաներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց ծնողներն ի վիճակի չեն վճարել նրանց ուսման համար:
Սակայն «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներ Արմեն Հովհաննիսյանն ու Արամ Ապատյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեցին, որ անընդունելի են համարում մեկ դպրոցի համար պետության կարեւորագույն օրենքը փոփոխելը: - «Հանրակրթության համակարգը վտանգվում է 600 հոգանոց դպրոցի համար», - ասացին նրանք:
Հանրային խորհրդի պաշտոնական կայքէջում 3 օր առաջ հրապարակվել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի պատասխան նամակը դպրոց նախագծի հեղինակներին, որտեղ, մասնավորապես ասված է. - «Հանրային խորհրդի կարծիքով` օտարալեզու դպրոցները, որպիսիք հիմնելու առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ներկա պայմաններում ոչ միայն չեն լուծի մեր հասարակության մեջ եւ կրթական համակարգում եղած խնդիրները, այլեւ էլ ավելի կխորացնեն դրանք: Ճիշտ չէ այն կարծիքը, որ առաջարկվող օտարալեզու դպրոցների հիմնումն է կրթական բնագավառի խնդիրների լուծման ճանապարհը: Անհրաժեշտ է կրթական համակարգի բոլոր օղակներում ապահովել որակի շեշտակի բարձրացում»:
Դիլիջան դպրոցում դասավանդումը նախատեսվում է իրականացնել անգլերեն լեզվով, նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 60 մլն ԱՄՆ դոլարը:
«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ եւ որը գարնանային նստաշրջանի վերջում խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ կքվեարկվի աշնանային նստաշրջանում` հոկտեմբերին: