Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 20-ին Նյու Յորք կմեկնի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նյու Յորքում Նալբանդյանը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Օրերս BBC-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ասել էր, որ հաջորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են ԱՄՆ-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG