ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող նոր գողափարներ ունեն: Այդ մասին BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:
«Անցած շաբաթ մենք այդ գաղափարներին ծանոթացրեցինք Բաքվին եւ Երեւանին: Դրանից հետո մենք կրկին կայցելենք տարածաշրջան սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին», - ասել է ամերիկացի համանախագահը:
Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ հանդիպելու են ԱՄՆ-ում: «Համանախագահները նույնպես կժամանեն Վաշինգտոն խորհրդակցությունների համար: Այդ խորհրդակցությունները անցկացվելու են Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց հետ: Այնուհետեւ մենք կուղեւորվենք Նյու Յորք` կողմերի հետ հանդիպման համար», - ասել է Բրադկեն:
«Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ, հարցազրույցում ամերիկացի համանախագահը նաեւ իր ակնկալիքներն է փոխանցել` կապված դեկտեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվելիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ընթացքում Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի տեղաշարժերի հետ: «Կարծում եմ, այդ գագաթնաժողովը կարեւոր իրադարձություն կդառնա», - ասել է Բրադկեն:
Նա ընդգծել է, որ այս փուլում միջնորդները կողմերից կառուցողական քայլեր են ակնկալում: