Մատչելիության հղումներ

Հայաստանում փորձում են զարգացնել ոչ պրոֆեսիոնալ կինոն


Հայաստանը դարձել է Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոյի միության` UNICA-ի անդամ, ինչի շնորհիվ 2011-ից հայ կինորարտադրողները հնարավորություն կունենան մասնակցելու ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի ամենամյա փառատոնին:

UNICA-ում հանդես կգա Հայաստանի ոչ պրոֆեսինալ կինոյի նորաստեղծ կենտրոնը` CANC-ը, որի առաջնային նպատակներից է օգնել հայ ոչ պրոֆեսիոնալ կինոարտադրողներին, ովքեր ցանկանում են կամ արդեն նկարահանել են ֆիլմեր: UNICA-ի անդամ յուրաքանչյուր երկիր ամեն տարի պետք է ներակայցնի 5-6 ֆիլմ:

«Նպատակ ունենք Հայաստանի մարզերում ստեղծել ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի վիդեո եւ կինոակումբներ», - նշեց Հայաստանի ոչ պրոֆեսինալ կինոկենտրոնի հիմնադիր նախագահ Արտաշես Հովաննիսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է 1988-ին իր «Դիրիժոր» ֆիլմով մասնակցել է ԽՍՀՄ երկրների ոչ պրոֆեսինալ ֆիլմերի փառատոնի նախըտրական փուլին: Նրա ֆիլմը, համարվելով լավագույններից, ուղարկվել է UNICA-ի փառատոնին, որտեղ էլ արժանացել է ոսկե մեդալի:

Հայաստանի ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի առաջին կինոփառատոնը կայանալու է 2011-ի մայիս-հունիս ամիսներին, որի ընթացքում ընտրված ֆիլմերը կմասնակցեն Լյուքսեմբուրգում անցկացվելիք UNICA-ի 73-րդ միջազգային փառատոնին:

Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոյի միություն UNICA-ն ստեղծվել է 1931-ին եւ այժմ իր շուրջն է համախմբում 36 երկրների ոչ պրոֆեսիոնալ կինոարտադրողների:

XS
SM
MD
LG