Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կրկին վատ է


Սասուն Միքայելյան
Սասուն Միքայելյան
2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանի առողջական վիճակը վատ է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի նախկին պատգամավորի քույրը` Սուսաննա Միքայելյանը:

«Գլխացավեր ունի, ճնշումը տատանվում է անընդհատ` պրոբլեմ ունի, էլի, սրտի հետ կապված», - փոխանցեց նա:

Սասուն Միքայելյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Հարցին` արդյոք այնտեղ կա՞ն բավարար պայմաններ նրան բուժելու համար, Սուսաննա Միքայելյանը արձագանքեց. - «Բավարար պայմաններ որ լինեին` ինչո՞ւ կտանեին ուրիշ տեղ նկարելու: Իրենց մոտ բավարար պայմաններ որտեղի՞ց լինի, որ ինքը բուժվի: Բավարար պայմանները` ազատ արձակելն է, որ նորմալ բուժում ստանա: Այնտեղ ի՞նչ բուժում պետք է ստանա. արդեն մի տարուց ավելի այնտեղ է` ի՞նչ բուժում է ստացել մինչեւ հիմա»:

Սասուն Միքայելյանը անազատության մեջ է 2008 թվականի մարտից: Բանտում գտնվելը պատճառ է, որ նրա առողջության հետ կապված խնդիրները սրվեն, ասում է նախկին պատգամավորի քույրը. - «Անազատության մեջ լինելով ինքը շատ-շատ էր վատանում, սրտի համար մի անգամ վիրահատվել է: Անընդհատ էլ պրոբլեմներ ունեցել է»:

Հարազատները պնդում են, թե անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել Սասուն Միքայելյանին:

«Անպայման պետք է ազատության մեջ լինի, որ նորմալ բուժում ստանա` թեկուզ արտերկրում, թեկուզ մեզ մոտ նորմալ մասնագետի մոտ տարվի: Երկու օր տանում են, թեթեւակի մի քիչ վիճակը լավացնում են, երկու օր հետո նորից տանում են Դատապարտյալների հիվանդանոց` առանց բուժում ստանալու», - ընդգծեց Սուսաննա Միքայելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG