Մատչելիության հղումներ

Եվրադատարանը Թուրքիային մեղավոր ճանաչեց Հրանտ Դինքի գործով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված հայցը։ Երեքշաբթի օրը կայացված որոշման մասին հաղորդեց CNN Turk հեռուստաընկերությունը։

Ստրասբուրգում տեղակայված Եվրադատարան երկու հայց էր ներկայացվել։

Դատական հետապնդումների ենթարկվող Հրանտ Դինքը Թուրքիայի դեմ հայց էր ներկայացրել` բողոքարկելով «թուրքերի ինքնությունը վիրավորելու» իր դեմ հարուցված քրեական գործը։

2007 թվականին, «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունից հետո, Դինքի ընտանիքը եւս հայց էր ներկայացրել Եվադատարան` մեղադրելով Թուրքիայի իշխանություններին լրագրողի կյանքի իրավունքը չպաշտպանելու մեջ։

Եվրադատարանը Թուրքիային երկու մեղադրանքներով մեղավոր է ճանաչել, ինչպես նաեւ որոշում է ընդունել, որ Թուրքիայի կառավարությունը որպես փոխհատուցում պետք է ավելի քան 130 հազար եվրո վճարի Դինքի ընտանիքին, եւս ավելի քան 28 հազար եվրո` դատական ծախսերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG