Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կիրակի օրը ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը եւ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը:
Երկուստեք նշվել է, որ վերջին շրջանում հայ - ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել, ինչը նշանավորվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցելությամբ:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար, որն ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման, տարածաշրջանում կայունության ամրապնդման ասպարեզներում:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների, տարածաշրջանային և միջազգային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: