«Աշխարհի շատ քաղաքներ կարող են դառնալ անիմացիայի զարգացած կենտրոններ, բայց ինչու եմ վստահ հատկապես Երեւանի պարագայում, որովհետև անիմացիան պահանջում է ստեղծագործ մոտեցում ու նվիրում, իսկ հայերը հակում ունեն արվեստի հանդեպ, արվեստասեր են, և այս երեւույթը նկատելի է անգամ հայերի հին պատմության էջերից» - ասաց Մաքս Հաուարդը:
Անիմացիայի հանրահայտ մասնագետի կարծիքով` անգամ աշխարհագրական դիրքի տեսանկյունից Հայաստանը շատ հետարքրքիր է տեղակայված արեւելքի ու արեւմուտքի հատման կետում: Ըստ նրա, սակայն, ցանկությունը, ստեղծագործ մոտեցումն ու պատրաստակամությունը բավարար չեն անիմացիան զարգացնելու համար, հարկավոր են պետական եւ մասնավոր ներդրումներ այս ասպարեզում, անհրաժեշտ է նաև դպրոցներ բացել:
Մաքս Հաուարդը իր գործընկերոջ` անիմացիոն ֆիլմերի պրոդյուսեր Ֆրենկ Գլեդսթոունի հետ փառատոնի օրերին անցկացնում է լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի արտադրության, դրանց կերպարների ու սցենարների ստեղծման, նաեւ անիմացիոն ֆիլմերի պատմության մասին դասընթացներ ու շնորհանդեսներ:
Մաքս Հաուարդը երազանք ունի` կապված «Ռեանիմանիա»-ի ու Հայաստանում անիմացիոն արվեստի զարգացման հետ. պատկերացնում է, որ մի օր Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում «Ռեանիմանիա»-ն կներակայացնի հայկական անիմատորների աշխատանքները: - «Եթե տեղացիների համար Գլենդելը Հայաստանից հեռու մի վայր է, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում, ապա աշխարհի անիմատորները շատ լավ գիտեն, որ Գլենդելը աշխարհում անիմացիոն արվեստի կենտրոն է համարվում: Եվ ես կուզենամ, որ բոլորը ճանաչեն այս երկու քաղաքները` Գլենդելը եւ Երեւանը, ոչ միայն որովհետեւ երկուսում էլ մեծ թվով հայեր են ապրում, այլ որովհետեւ նրանց մեջ կապ կա նաև անիմացիայի ոլորտում», - նշեց Հաուարդը: