Գերմանիայում վերջերս հրատարակված` ներգաղթյալների մասին սկանդալային գրքի հեղինակ Տիլո Սարացինը հրաժարական է տալիս Բունդեսբանկի խորհրդի անդամի պաշտոնից:
DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կենտրոնական բանկի եւ 65-ամյա Սարացինի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ վերջինս կթողնի պաշտոնը սեպտեմբերի վերջին, ընդ որում` նրան փոխհատուցում չի վճարվելու:
Իր գրքում, որի վերնագրի մոտավոր թարգմանությունն է «Գերմանիան ոչնչացնում է ինքն իրեն», Սարացինը, մասնավորապես, պնդում է, որ ներգաղթյալները, հիմնականում` թուրքերը, արագորեն բազմանում են, սակայն որեւէ ջանք չեն գործադրում իրենց մտավոր ունակությունները զարգացնելու եւ գերմանական միջավայրին ինտեգրվելու ուղղությամբ։
Գրքի հետ կապված սկանդալի պատճառով Բունդեսբանկի ղեկավարությունը հետամուտ էր լինում Սարացինի պաշտոնանկությանը եւ այդ հարցով նույնիսկ դիմել էր երկրի նախագահին: Ի վերջո, Սարացինը համաձայնել է հրաժարական տալ:
Սարացինը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, նախկինում զբաղեցրել է Բեռլինի ֆինանսների նախարարի պաշտոնը: