Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ողջունում է Կոսովոյի հարցով Սերբիայի հայտարարությունը


Եվրոպական միությունը ողջունել է Սերբիայի հայտարարությունն այն մասին, որ հարկ է Եվրամիության միջնորդությամբ վերսկսել երկխոսությունը Կոսովոյի ալբանացի ղեկավարների հետ։

Սերբիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այս շաբաթ կներկայացնի բանաձեւի նախագիծ, որի համաձայն` սերբերը հրաժարվելու են Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը դատապարտելու պահանջից եւ առաջարկելու են նորից քննարկել կարգավիճակի հարցը։

Սերբիայի իշխանությունները հայտնել են, որ այդ նախագծի ի հայտ գալը բնավ չի նշանակում, թե պաշտոնական Բելգրադը համակերպվել է Կոսովի անկախացմանը։

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն այդ նախագիծն անվանել է Սերբիայի կողմից փոխզիջում Եվրամիությանը, որին Սերբիան հուսով է ապագայում անդամակցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG