Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Բակո Սահակյանի հետ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Բաքվից Ստեփանակերտ ժամանակ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա):

ԼՂ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Միաժամանակ, Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումները մտահոգություններ են առաջացնում, լուրջ վտանգ ներկայացնելով ինչպես տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - ասված է հաղորդագրությունում։

Բակո Սահակյանը Մինսկի խմբի միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG