Ֆրանսիայի արհմիությունները այսօր 24-ժամյա գործադուլ են հայտարարել` ի նշան նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի:
Փոփոխություններով, որոնց քննարկումները այսօր սկսվում են խորհրդարանում, նախատեսվում է մինչեւ 2018 թվականը կենսաթոշակային տարիքը հասցնել 62 տարեկանի` ներկայիս 60-ի փոխարեն:
Գործադուլի կազմակերպիչները ակնկալում են, որ ակցիային կմասնակցեն հարյուր հազարավոր մարդիկ` այդ թվում հանրային տրանսպորտի, բանկերի, փոստի աշխատակիցներ: Երկրի տարբեր քաղաքներում նաեւ բողոքի ցույցեր են անցկացվելու:
Առաջարկվող փոփոխությունների դեմ հուլիսին անցկացված ակցիաներին մասնակցել էր շուրջ 800 հազար մարդ, սակայն Սարկոզին հայտարարել է, թե չի նահանջելու: