Երկուշաբթի օրը Հայոց hամազգային շարժում կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետարան է հանձնվել իրազեկում` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին։
Կոնգրեսի տարածած հաղորդագրությունում նշված է, որ «իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում` Երեւանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որեւէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել», ինչը «նշանակում է, որ համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ»։
Մեկ այլ հաղորդագրութամբ ՀԱԿ-ը տեղեկացնում է, որ Կոնգրեսի երիտասարդական թեւի մի խումբ անդամներ այցելել են Մարալիկի եւ Գյումրի Կոնգրեսի կառույցներ եւ հանդիպումներ ունեցել տեղի երիտասարդների հետ, քննարկել սեպտեմբերի 17-ին նախատեսվող հանրահավաքի մասնակցության եւ անելիքների հետ կապված հարցեր: