Պաշտոնական Բաքվի եւ Անկարայի միջեւ վերջերս ստորագրված համաձայնագիրը նախատեսում է նաեւ ռազմական օգնություն Ադրբեջանին, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:
Ռազմավարական գործընկերության մասին այս համաձայնագիրը ստորագրվեց օգոստոսի կեսերին` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Ադրբեջան այցի շրջանակներում: Ադրբեջանական կողմը այն համարում է հայ - ռուսական համաձայնագրին համարժեք:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայկական կողմից հնչող հայտարարությունները, որ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն կտրամադրի, Ադրբեջանի պաշտպանության նախարարը որակել է «ոչ թե ուժի, այլ` թուլության նշան», եւ հավելել, թե նման պնդումները քաղաքական եւ հոգեբանական բնույթ են կրում:
Պաշտոնական Բաքուն արձագանքել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագծի առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին:
«Եթե հայկական կողմն անհանգստանում է Ադրբեջանի նմանատիպ նախաձեռնություններից, ապա թող նստի բանակցային սեղանի շուրջ, ստանձնի կառուցողական դիրքորոշում, բանակցություններ սկսի, որոնք կհանգեցնեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքի դուրսբերմանն ու փախստականների եւ հարկադիր տեղահանվածների վերադարձին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` հավելելով, որ «սա Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն է»: