Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հերքում է Նախիջեւանում թուրքական ռազմակայանի տեղակայման մասին լուրերը


Չնայած սահմանադրական արգելքների վերացմանը՝ այս պահին Ադրբեջանը իր տարածքում օտար պետության ռազմակայանի տեղակայման ծրագիր չունի։

«Այս պահին այդպիսի պլաններ չկան», - ադրբեջանական Abc.az կայքէջի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ հավելելով, թե ամեն ինչ կախված է Ադրբեջանի ցանկությունից եւ Թուրքիայի պատրաստակամությունից։

Անցած շաբաթ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ օգոստոսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Բաքու կատարած այցի ընթացքում կնքված «Ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին» թուրք-ադրբեջանական պայմանագիրը, որի բովանդակությունը չի հրապարակվում, այնպիսի դրույթներ է պարունակում, որոնք թույլ են տալիս Նախիջեւանում թուրքական ռազմակայան տեղակայել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG